Թուրքիան դատապարտել է Հունաստանին թուրք զինվորականների արտահանձնման պահանջը մերժելու համար
Թուրքիայի արտգործնախարարությունը քննադատել է հունական դատարանի որոշումը, որն արդեն երկրորդ անգամ մերժում է Թուրքիայի պահանջը` արտահանձնել ռազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած 8 թուրք զինվորականներին:
Զինվորականները թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում են ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ:
Ինչպես փոխանցում է «ermenihaber.am»–ը՝ «gazetevatan»–ին հղումով Հունաստանի այդ որոշումը կանդրադառնա ոչ միայն թուրք-հունական հարաբերությունների վրա, այլև իր հետքը կթողնի տարածաշրջանային մի շարք հարցերում:
Նշվում է, որ չնայած պաշտոնական Անկարան հույս ուներ, որ հունական դատարանը կկայացներ «արդար և անկողմնակալ որոշում», այնուամենայնիվ տեղի ունեցավ «ճիշտ հակառակը»:
Բացի դրանից, նշվում է, որ Հունաստանը, կրկնելով իր նախկին «սխալները», խոչնըդոտում է, որ Թուրքիային թիրախավորած, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձ կազմակերպած, ինչպես նաև Թուրքիայի քաղաքացիների անվտանգությանը սպառնացած մարդիկ կանգնեն դատարանի առջև:
«Ահաբեկչության և հանցանքների դեմ պայքարում մեր դաշնակիցներից (Հունաստանից-խմբ) չենք տեսնում ահնրաժեշտ աջակցություն և համագործակցություն»,-ասվում է հայտարարության մեջ։