Աստղային զույգեր, որոնց մասին շատերը մոռացել են (ֆոտոշարք)
Հոլիվուդյան զույգերը միշտ ուշադրության կենտրոնում են, սակայն որոշ աստղային սիրավեպեր առաջին իսկ օրվանից դատապարտված էին ձախողման, և եթե չլինեին նրանց նկարները, մենք այդպես էլ չէինք հիշի այդ զույգերի մասին:
«Интересно знать» կայքը ներկայացնում է այդ զույգերից մի քանիսին, որոնցից շատերի հարաբերությունները տևել են ընդամենը մի քանի ամիս:
Թեյլոր Սվիֆթ և Թեյլոր Լոթներ
Զույգը ծանոթացել է «Սուրբ Վալենտինի օրը» ֆիլմի նկարահանման ժամանակ, որտեղ հանդես է եկել սիրահարված զույգի դերում: Կինոյից սիրավեպը տեղափոխվել է իրական կյանք, սակայն մի քանի ամիս անց աստղերը որոշել են բաժանվել:
Դիջեյ Մոբի և Նատալի Փորթման
Աստղերի սիրավեպը սկսվել է 2001 թ. եւ տեւել ընդամենը մի քանի ամիս: Նատալին չի սիրում հիշել դրա մասին՝ պնդելով, որ հարաբերություններն ավելի շատ խնդիրներ են ստեղծել, քան դրական հուշեր թողել:
Ջասթին Թիմբերլեյք և Ֆերջի
Զույգը հանդիպել է 1996թ.-ին, երբ 16-ամյա Ջասթինը «N’sync» փոփ խմբի անդամ էր, իսկ Ֆերջին նոր էր սկսում իր կարիերան:
«Մենք Ջասթինի հետ ուղղակի զվարճանում ու համբուրվում էինք: Դա երբեք լուրջ չի եղել», - պատմում է Ֆերջին:
Սանդրա Բալլոք և Ռայան Գոսլինգ
Զույգը ծանոթացել է «Սպանությունների հաշվարկ» ֆիլմի նկարահանման ժամանակ և միասին էր 2002-2003թթ.: Հերթական խոշոր վեճից հետո Ռայանը որոշել է բաժանվել Սանդրայից: Ավելի ուշ իր հարցազրույցի ժամանակ նա խոստովանել է, որ Սանդրան իր կյանքի ամենաազդեցիկ և նշանակալի երկու կանանցից մեկն էր:
Շեր և Թոմ Քրուզ
Շատերը մոռացել են, սակայն զույգը միասին էր 1987 թվականին, երբ Շերն արդեն հայտնի աստղ էր, իսկ Թոմը նոր էր սկսում իր կարիերան: Երգչուհին բազմաթիվ անգամներ խոստովանել է, որ անչափ սիրահարված էր Թոմին, և նա հանդիսանում է իր կյանքի թոփ 5 տղամարդկանցից մեկը:
Լեոնարդո ԴիԿապրիո և Բլեյք Լայվլի
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Լեոնարդո ԴիԿապրիոն գեղեցիկ կանանց սիրահար է և շատ հեշտ բաժանվում է իր ընկերուհիներից: Սակայն այս պարագայում հարաբերությունների ավարտն անսպասելի էր հենց Լեոյի համար, քանի որ, ինչպես պատմում են նրա ընկերները, նա բազմիցս անկեղծացել է, որ Բլեյքը հենց այն կինն է, ում հետ ուզում է կապել իր կյանքը:
Ջեյմի Դորնան և Քիրա Նայթլի
Այս զույգի սիրավեպը տևել է 2 տարի՝ 2003-2005թթ.: Այն ժամանակ Քիրան արդեն հայտնի հոլիվուդյան աստղ էր, իսկ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի գլխավոր հերոսը՝ ընդամենը տղամարդու ներքնազգեստի մոդել:
Բրիթնի Սփիրս և Քոլին Ֆարել
Ոչ մի լուրջ բան: Ընդամենը սեքսուալ հարաբերություններ: Ասում են, որ խոշոր վեճերի մեկից հետո Ֆարելը վերնաշապիկ է ուղարկել Սփիրսին, որի վրա գրված էր. «Ես քնել եմ Ֆարելի հետ, սակայն արդյունքում ստացել եմ ընդամենը ապուշ վերնաշապիկ»:
Քեմերոն Դիաս և Ռոբի Ուիլյամս
Լուսանկարիչները նկատել են սիրահարվածներին 2003 թվականին Սանտա Մոնիկայի լողափերից մեկում, որտեղ աստղերը համբուրվում և արևայրուք էին ընդունում: Թեև սիրավեպը կարճատև էր, սակայն աստղերն ընկերական հարաբերություններ են պահպանել:

7or.am