Աշխարհ

05.05.2017 19:57


Թագուհու ճաշացանկը․ ինչով է սնվում 91-ամյա Եղիսաբեթ II–ը

Թագուհու ճաշացանկը․ ինչով է սնվում 91-ամյա Եղիսաբեթ II–ը

Շատ հավանական է, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի երկարակեցության գաղտնիքը նրա սննդակարգի մեջ է։ Ինչպես հայտնում է «Metro»-ն, թագավորական ճաշացանկը փոխվում է շաբաթը երկու անգամ։ Իսկ դրա համար պատասխանատու է Եղիսաբեթ II-ի անձնական շեֆ խոհարար Մարկ Ֆլենագանը։

Սովորաբար Մեծ Բրիտանիայի թագուհին նախաճաշում է վարսակի փաթիլներով և թխկու հյութով յոգուրտով։

Երբեմն թագուհին իրեն թույլ է տալիս օրը սկսել մարմելադներով թխվածքաբլիթով։ Այն միաժամանակ մատուցվում է կաթով և առանց շաքարավազի թեյով։ Լինում են դեպքեր, երբ Եղիսաբեթ II-ը նախաճաշում է կաթնաձվածեղով կամ ապխտած սաղմոնով՝ գետնասնկով։ Ի դեպ, նրբաճաշակ խորտիկները թագուհու սեղանին են հայտնվում միայն այն դեպքում, եթե դրանք որպես նվեր են մատուցվել նրան։

Թագուհին նախընտրում է միայնակ ճաշել։ Նրա նախկին խոհարար Դարեն ՄըքԳրեյդիի խոսքով՝ Եղիսաբեթ II-ը երբեք չի ուտում օսլա պարունակող մթերքներ, այսինքն՝ մակարոնեղեն, կարտոֆիլ և բրինձ։

Հավկիթը թագուհու ճաշացանկի հիմնական բաղադրիչն է։ Միապետը նախընտրում է խուսափել մաքուր վիճակում գտնվող հացից՝ հատկապես կեղևապատ և շատ է սիրում վարունգով և ապխտած սաղմոնով աղցաններ։

Որպես աղանդեր՝ Եղիսաբեթ II-ին սովորաբար մատուցում են բիսքվիթե թխվածքաբլիթներ կամ փոքրիկ բուտերբրոդներ՝ կարագով և ջեմով, որոնք նրան իր մանկությունն են հիշեցնում։

Ընթրիքին թագուհին, որպես կանոն, պատվիրում է տավարի կամ եղնիկի խոյակներ, փասիան կամ սաղմոն։

Քնից առաջ նա երբեմն իրեն թույլ է տալիս մի փոքր ալկոհոլ օգտագործել։ Դա կարող է լինել շամպայն կամ ջին։ Երբեմն նա նաև ֆրանսիական կարմիր գինի է խմում՝ սառույցով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը