Վենեսուելայում բողոքի ակցիաների հետևանքով 35 մարդ է սպանվել
Վենեսուելայում 1 ամիս շարունակվող բողոքի ակցիաների հետևանքով 35 մարդ է սպանվել,717-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ երկրի դատախազության տվյալներին հղումով։
Ամենից շատ զոհեր եղել են մայրաքաղաք Կարակասում՝ 18 մարդ, վեց մարդ զոհվել է Կարաբոբո նահանգում, հինգը՝ Լարայում, երկուական մարդ՝ Մերիդայում ու Միրանդայում։ Սպանվածների թվում 4 դեռահաս կա, 1 ազգային գվարդիական և 1 ոստիկան։
Նշվում է, որ այժմ մարդկանց զոհվելու ու վիրավորվելու առնչությամբ հետաքննություն է ընթանում։
Վենեսուելայում բողոքի ակցիաների հետևանքով 35 մարդ է սպանվել
Վենեսուելայում 1 ամիս շարունակվող բողոքի ակցիաների հետևանքով 35 մարդ է սպանվել, 717-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ երկրի դատախազության տվյալներին հղումով։

7or.am