Աշխարհ

05.05.2017 10:25


Պենտագոնը խոստովանել է, որ հարվածել է Սիրիայի մզկիթին

Պենտագոնը խոստովանել է, որ հարվածել է Սիրիայի մզկիթին

Պենտագոնը խոստովանել է, որ ԱՄՆ ավիացիան մարտի 16–ին հարվածել է Սիրիայի Ալ Ջինա գյուղի մոտ գտնվող շինությանը, որը մզկիթի մի մաս էր։ Այս մասին հայտնում է CNN–ը՝ ամերիկյան գերատեսչությունում իր աղբյուրին հղումով։

Նշվում է, որ սկզբում Պենտագոնից հայտարարել են, որ ավիահարված են հասցրել Իդլիբի ահաբեկիչների դիրքերին, որի արդյունքում «Ալ Քաիդայի» մի քանի գրոհային է զոհվել։

Իրականում գրոհի հետևանքով առնվազն 46 մարդ էր զոհվել, որոնց մեծ մասը՝ խաղաղ բնակիչներ, ևս մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ էր ստացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը