Աշխարհ

04.05.2017 16:50


Թուրքիան սկսել է 4X4 զրահապատ մեքենաների սեփական մոդելի արտադրությունը

Թուրքիան սկսել է 4X4  զրահապատ մեքենաների սեփական մոդելի արտադրությունը

Թուրքիայի ավտոմոբիլային արդյունաբերության և առևտրի բաժնետիրական ընկերությունը (TÜMOSAN) սկսել է 4X4 զրահապատ մեքենաների սեփական մոդելի արտադրությունը: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Ekonomi.haber.com»–ին հղումով։

«MENTAP» անունը կրող նախագծի նպատակը ազգային ռազմարդյունաբերության խթանումն է: Քանի որ, ինչպես նշել է «TÜMOSAN»-ի տնօրեն Քուրթուլուշ Օղյունը, զարգացած երկրներում ռազմարդյունաբերական արտադրանքի շուրջ 95 տոկոսը բաժին է ընկնում տեղական նախագծերին, մինչդեռ Թուրքիայում այդ ցուցանիշը չի անցնում 50 տոկոսի սահմանագիծը:

«MENTAP» նախագծի շրջանակներում արտադրության պատրաստվող առաջին մոդելը «թեթև մարտավարական անվավոր զրահամեքենան է», որը նախատեսված է ինչպես Թուրքիայի զինված ուժերը համալրելու, այնպես էլ արտահանման համար:

Այս խորագրի վերջին նյութերը