Տնտեսական

04.05.2017 15:37


Արտոնություններ են սահմանվել հայ բեռնափոխադրողների համար ԵԱՏՄ շրջանակներում

Արտոնություններ են սահմանվել հայ բեռնափոխադրողների համար ԵԱՏՄ շրջանակներում

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Կաբոտաժային փոխադրումների ազատականացման փուլային ծրագրի» պահաջներn ապահովելու նպատակով: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև տրանսպորտի բնագավառում կնքված միջազգային համաձայնագրերի պահանջներին համապատասխան ՀՀ-ում և այլ պետություններում ավտոմոբիլային տրանսպորտով կաբոտաժային բեռնափոխադրումներն արգելվում են: Սակայն 2015թ. հունվարի 1-ից ՀՀ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո տրանսպորտի բնագավառի քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը համարվում է անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների ազատականացումը:

Որոշմամբ կանոնակարգվելու են ԵԱՏՄ անդամ-պետություններում հաշվառված միջպետական բեռնափոխադրողների կողմից ՀՀ տարածքում կաբոտաժային փոխադրումները: Բացի այդ, ՀՀ-ում հաշվառված բեռնափոխադրողները միջպետական բեռնափոխադրում կատարելուց հետո անդամ-պետության տարածքում կարող են իրականացնել մեկ կաբոտաժային բեռնափոխադրում։ Կառավարությունից նշում են, որ այն հնարավորություն կտա զգալիորեն կրճատել միջազգային բեռնափոխադրման ծախսը և կհանդիսանա լրացուցիչ եկամուտի աղբյուր հայ բեռնափոխադրողի համար: Արդյունքում հայ բեռնափոխադրողները տվյալ բնագավառում կկատարեն ներդրումներ, ինչը կնպաստի տրանսպորտային պարկի թարմացմանը, միջպետական բեռնափոխադրումների զարգացմանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը