Կարծիք

04.05.2017 13:41


Գիրք կարդալը սովորություն դարձրեք

Գիրք կարդալը սովորություն դարձրեք

Մեր օրերում հաջողակ ու երջանիկ լինելու համար կարևոր է նաև գիրք կարդալը: Մարդ ինչքան շատ գիրք է կարդում, էնքան մեծացնում է մտահորիզոնը ու կարողանում է ինքն իրեն ու շրջապատն ավելի լավ հասկանալ: Ցուկը, Բիլ Գեյթսը, Էլոն Մասկը իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են նաև գիրք կարդալուն: Ստորև մի քանի գործողություններ են, որոնք կարող են օգնեն ավելի շատ գիրք կարդալ:

1. Հրաժարվեք թղթե գրքերից, անցում կատարեք էլեկտրոնային գրքերին: Դրանով առաջին հերթին բնությանը օգուտ կտաք, բացի դրանից, էլեկտրոնային գրքերը մի անծայրածիր աշխարհ են բացում ձեր համար, թղթե գրքերի հնարավորությունը շատ սահմանափակ է: Հա, գիտեմ, որ դեռ պատերազմը թղթե և էլեկտրոնային գրքերի միջև շարունակվում է, բայց ապագան էլ գրքերինն է. մի՛ հապաղեք, դարձեք հեղափոխության մասնակից:

2. Անպայման գրանցվեք «goodreads.com» կայքում, ընտրեք գրքեր, որոնք ուզում եք կարդաք, ինչպես նաև ծանոթացեք նոր հրատարակվող գրքերին: Կայքում կա նաև տարվա մարտահրավեր, որով նշում եք, թե քանի գիրք եք ուզում տարվա ընթացքում կարդալ: Այդ մարտահրավերը օգնում է նպատակ ունենալ ու ավելի շատ կարդալ: 2015-ին ես կարդացել եմ 7 գիրք, այդ մարտահրավերի շնորհիվ 2016-ին հասցրել եմ 20-ի:

3. Ամեն օր ժամանակ տրամադրեք գիրք կարդալուն: Ինչքան էլ ուզում է՝ զբաղված լինեք, եթե ձեր ժամանակը ճիշտ տնօրինեք, օրվա մեջ միշտ էլ կան ազատ րոպեներ ու ժամեր, ու դա անիմաստ մի՛ վատնեք, այլ գիրք կարդացեք: Փորձեք օրը մեկ ժամ տրամադրել գիրք կարդալուն, եթե չեք հասցնում, ապա այդ բացը լրացրեք շաբաթ-կիրակի օրերին: Շաբաթվա մեջ գոնե 7 ժամ տրամադրեք գիրք կարդալուն:

4. Գիրք կարդալը սովորություն դարձրեք, էնպիսի սովորություն, որից չեք կարող հրաժարվել: Մարդ լիքը վատ սովորություններ ունի, փորձեք այդ սովորությունները փոխարինել գիրք կարդալով: Ու հենց սովորություն դարձավ շատ գիրք կարդալը, այլևս դժվար կլինի դրանից հրաժարվել:

5. Սոցիալական ցանցերում գրքի մասին էջեր գտեք, լայքեք և էնպես արեք, որ գրքերի մասին էջերի փոստերը ձեր «newsfeed»-ի առաջին տեղում հայտնվեն, ինչքան սոցիալական ցանցերում գրքի մասին շատ փոստեր տեսնեք, էնքան ավելի շատ կտրամադրվեք կարդալուն:

Եվ հիշեք, եթե Ցուկերբերգն ամեն շաբաթ մեկ գիրք է կարդում, Բիլ Գեյթսը՝ տարեկան 50 գիրք, ապա դուք էլ կարող եք կարդալուն շատ ժամանակ տրամադրել:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը