Տիգրանակերտում այս տարի ևս կընթանան հնագիտական պեղումներ․ միայն 3-4 տոկոսն է դեռ բացված
Արցախի այցեքարտը դարձած Տիգրանակերտում այս տարի ևս կընթանան հնագիտական պեղումներ:
Մշակութային և քաղաքական մեծ նշանակությամբ այս հուշարձանի միայն 3-4 տոկոսն է դեռ բացված: Քաղաքը խոստումնալից է, միջոցները՝ սահմանափակ: «Այս տարի Տիգրանակերտի պեղումների համար նախատեսվել է 10 մլն դրամ: Այս միջոցներով կարելի կլինի աշխատել մոտ 25 օր, որից առնվազն 7-ը կտրամադրենք ընդհանուր հնագիտական մաքրմանը»,-ասաց Համլետ Պետրոսյանը:
Հնագետը փաստում է նաև՝ Տիգրանակերտի պեղումներն ընթանում են դանդաղ տեմպերով: Արցախի իշխանությունների տրամադրած համեստ գումարները չեն բավականացնում այդ հզոր քաղաքը բացելու համար: «Մինչև հիմա մենք չենք բացել Տիգրանակերտի ամրոցի մուտքը, միանգամայն հնարավոր է, որ այնտեղ արձանագրություն լինի, նաև չենք կարողանում ընդարձակ պեղումներ անել դամբարանադաշտում: Տիգրանի դրամները շատ եզակի են եղել նույնիսկ իր ժամանակ, եթե մենք հարյուր դրամ գտնենք, դրանցից մեկ-երկուսը Տիգրանինը կլինեն, բայց այդքան դրամ գտնելու համար պետք է պեղենք առնվազն 30 դամբարան, որի համար անհրաժեշտ կլինի տարեկան լրացուցիչ 20-30 մլն դրամ: Այսինքն` նպատակները հասկանալի և տեսանելի են, իսկ միջոցները չեն համապատասխանում դրանց»,- ասում է Համլետ Պետրոսյանը: Արշավախմբի ղեկավարը վստահեցնում է՝ այսօր չկա ավելի դիտարժան, մաքուր և հասանելի հուշարձան: Հանրության համար հասանելի հուշարձան լինելուն են նպաստում նաև պարբերաբար թարմացվող ֆեյսբուքյան էջը և կայքէջը: Նպատակը հստակ է՝ հարկավոր է անընդհատ ներկայացնել փաստարկներ: Հնագետը կարծում է, որ պետությունը հատուկ քաղաքականություն չի վարում Տիգրանակերտի հարցում: Մինչդեռ այս հուշարձանը նրա համար է, որպեսզի մենք ներկայացնենք աշխարհին: «Ադրբեջանի հետ առնչվելիս պատմական փաստերը շատ կարևոր են: Ադրբեջանը անընդհատ շեշտում է՝ այդ հողերը պատմական ադրբեջանական հողեր են, իսկ հայերը համոզված են՝ այն հայերի հայրենիքն է: Այսինքն՝ Տիգրանակերտի հետազոտությունը մեր կամքից անկախ որոշակի քաղաքական երանգներ է ստանում, չնայած նրան, որ Տիգրանակերտի թիմը հետազոտությունը հնարավորինս փորձում է պահել ակադեմիական մակարդակում»:
Հնագետը մեկնաբանում է՝ Տիգրանակերտն օգնում է նաև Արցախի հայության ինքնությունն ամրապնդել. «Այդ տարածքի գյուղերը բնակեցված են եղել ադրբեջանցիներով, հիմա այնտեղ հաստատված հայ բնակիչները պատմական միջավայրին համակերպվելու, սեփական մշակութային, ծիսական կյանքը կազմակերպելու կարիք ունեն, և այսօր Տիգրանակերտը կատարում է նրանց հոգևոր, սրբազան կենտրոնի դերը»:
Տիգրանակերտի հետազոտությունն ասես մշակութային ժառանգության հանդեպ տարվող քաղաքականության նոր փորձ է: Տիգրանակերտի տարածքում գտնվող և թանգարանի վերածված ուշ միջնադարյան ամրոցը, աղբյուրներն ու նստարանները հուշարձանն այցելուների համար ավելի հաճելի են դարձնում:
«Մենք ամեն ինչ արել ենք, որ հուշարձանը մատչելի լինի: Տիգրանակերտն ունի շատ լավ դիրք. գտնվում է անմիջապես Ստեփանակերտ-Մարտակերտ մայրուղու վրա, բավական է նստել այդ ճանապարհահատվածով ընթացող ցանկացած երթուղային, և կհայտնվեք Տիգրանակերտում: Ողջ բնակատեղիի տարածքում կան ցուցատախտակներ, սլաքներ, բոլոր պեղված հուշարձանների մոտ հատուկ վահանակներ՝ եռալեզու բացատրություններով»,- նշում է արշավախմբի ղեկավարը:
Չնայած նրան, որ դեռ պեղվել է քաղաքի միայն 3-4 տոկոսը, մենք կարող ենք պատկերացում կազմել տիգրանյան և ավելի ուշ ժամանակների քաղաքի մասին՝ամրոցն իր պարիսպներով, անտիկ թաղամասեր, վաղ քրիստոնեական ընդարձակ և լավ պահպանված հրապարակ: Այս ամենը հնարավորություն է տալիս ասելու՝ տարածաշրջանում Տիգրանի ժամանակի ավելի դասական հուշարձան, քան Տիգրանակերտն է, գոյություն չունի:
Արցախի Տիգրանակերտում պեղումները սկսվել են դեռևս 2006 թվականին՝ հնագետ Համլետ Պետրոսյանի անձնական նախաձեռնությամբ: 2008 թվականից մինչև այսօր Արցախի նախագահի որոշմամբ Տիգրանակերտը պեղվում է պետական ֆինանսավորմամբ:
Տիգրանակերտում այս տարի ևս կընթանան հնագիտական պեղումներ․ միայն 3-4 տոկոսն է դեռ բացված
Արցախի այցեքարտը դարձած Տիգրանակերտում այս տարի ևս կընթանան հնագիտական պեղումներ:
Մշակութային և քաղաքական մեծ նշանակությամբ այս հուշարձանի միայն 3-4 տոկոսն է դեռ բացված: Քաղաքը խոստումնալից է, միջոցները՝ սահմանափակ: «Այս տարի Տիգրանակերտի պեղումների համար նախատեսվել է 10 մլն դրամ: Այս միջոցներով կարելի կլինի աշխատել մոտ 25 օր, որից առնվազն 7-ը կտրամադրենք ընդհանուր հնագիտական մաքրմանը»,-ասաց Համլետ Պետրոսյանը:
Հնագետը փաստում է նաև՝ Տիգրանակերտի պեղումներն ընթանում են դանդաղ տեմպերով: Արցախի իշխանությունների տրամադրած համեստ գումարները չեն բավականացնում այդ հզոր քաղաքը բացելու համար: «Մինչև հիմա մենք չենք բացել Տիգրանակերտի ամրոցի մուտքը, միանգամայն հնարավոր է, որ այնտեղ արձանագրություն լինի, նաև չենք կարողանում ընդարձակ պեղումներ անել դամբարանադաշտում: Տիգրանի դրամները շատ եզակի են եղել նույնիսկ իր ժամանակ, եթե մենք հարյուր դրամ գտնենք, դրանցից մեկ-երկուսը Տիգրանինը կլինեն, բայց այդքան դրամ գտնելու համար պետք է պեղենք առնվազն 30 դամբարան, որի համար անհրաժեշտ կլինի տարեկան լրացուցիչ 20-30 մլն դրամ: Այսինքն` նպատակները հասկանալի և տեսանելի են, իսկ միջոցները չեն համապատասխանում դրանց»,- ասում է Համլետ Պետրոսյանը:
Արշավախմբի ղեկավարը վստահեցնում է՝ այսօր չկա ավելի դիտարժան, մաքուր և հասանելի հուշարձան: Հանրության համար հասանելի հուշարձան լինելուն են նպաստում նաև պարբերաբար թարմացվող ֆեյսբուքյան էջը և կայքէջը: Նպատակը հստակ է՝ հարկավոր է անընդհատ ներկայացնել փաստարկներ: Հնագետը կարծում է, որ պետությունը հատուկ քաղաքականություն չի վարում Տիգրանակերտի հարցում: Մինչդեռ այս հուշարձանը նրա համար է, որպեսզի մենք ներկայացնենք աշխարհին:
«Ադրբեջանի հետ առնչվելիս պատմական փաստերը շատ կարևոր են: Ադրբեջանը անընդհատ շեշտում է՝ այդ հողերը պատմական ադրբեջանական հողեր են, իսկ հայերը համոզված են՝ այն հայերի հայրենիքն է: Այսինքն՝ Տիգրանակերտի հետազոտությունը մեր կամքից անկախ որոշակի քաղաքական երանգներ է ստանում, չնայած նրան, որ Տիգրանակերտի թիմը հետազոտությունը հնարավորինս փորձում է պահել ակադեմիական մակարդակում»:
Հնագետը մեկնաբանում է՝ Տիգրանակերտն օգնում է նաև Արցախի հայության ինքնությունն ամրապնդել. «Այդ տարածքի գյուղերը բնակեցված են եղել ադրբեջանցիներով, հիմա այնտեղ հաստատված հայ բնակիչները պատմական միջավայրին համակերպվելու, սեփական մշակութային, ծիսական կյանքը կազմակերպելու կարիք ունեն, և այսօր Տիգրանակերտը կատարում է նրանց հոգևոր, սրբազան կենտրոնի դերը»:
Տիգրանակերտի հետազոտությունն ասես մշակութային ժառանգության հանդեպ տարվող քաղաքականության նոր փորձ է: Տիգրանակերտի տարածքում գտնվող և թանգարանի վերածված ուշ միջնադարյան ամրոցը, աղբյուրներն ու նստարանները հուշարձանն այցելուների համար ավելի հաճելի են դարձնում:
«Մենք ամեն ինչ արել ենք, որ հուշարձանը մատչելի լինի: Տիգրանակերտն ունի շատ լավ դիրք. գտնվում է անմիջապես Ստեփանակերտ-Մարտակերտ մայրուղու վրա, բավական է նստել այդ ճանապարհահատվածով ընթացող ցանկացած երթուղային, և կհայտնվեք Տիգրանակերտում: Ողջ բնակատեղիի տարածքում կան ցուցատախտակներ, սլաքներ, բոլոր պեղված հուշարձանների մոտ հատուկ վահանակներ՝ եռալեզու բացատրություններով»,- նշում է արշավախմբի ղեկավարը:
Չնայած նրան, որ դեռ պեղվել է քաղաքի միայն 3-4 տոկոսը, մենք կարող ենք պատկերացում կազմել տիգրանյան և ավելի ուշ ժամանակների քաղաքի մասին՝ամրոցն իր պարիսպներով, անտիկ թաղամասեր, վաղ քրիստոնեական ընդարձակ և լավ պահպանված հրապարակ: Այս ամենը հնարավորություն է տալիս ասելու՝ տարածաշրջանում Տիգրանի ժամանակի ավելի դասական հուշարձան, քան Տիգրանակերտն է, գոյություն չունի:
Արցախի Տիգրանակերտում պեղումները սկսվել են դեռևս 2006 թվականին՝ հնագետ Համլետ Պետրոսյանի անձնական նախաձեռնությամբ: 2008 թվականից մինչև այսօր Արցախի նախագահի որոշմամբ Տիգրանակերտը պեղվում է պետական ֆինանսավորմամբ:
Աղբյուրը՝ Artsakhpress.am