Աշխարհ

04.05.2017 12:30


Հունաստանը մերժել է թուրք զինվորականներին արտահանձնելու Անկարայի պահանջը

Հունաստանը մերժել է թուրք զինվորականներին արտահանձնելու Անկարայի պահանջը

Հունական դատարանը մերժել է 3 թուրք զինվորականներին Թուրքիային արտահանձնելու պահանջը:

Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Turkiyegazetesi»–ին հղումով, նախորդ շաբաթ Հունաստանի վճռաբեկ դատարանը մերժել էր 3 այլ թուրք զինվորականներին (կապիտան Ֆերիդուն Չոբան, կապիտան Աբդուլլահ Յեթիք, կապիտան Սուլեյման Օզքայնաքը) Թուրքիային արտահանձնելու պահանջը:

ՄԱղբյուրը հիշեցնում է՝ ընդհանուր առմամբ 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ուղղաթիռով Հունաստան էր փախել 8 թուրք զինվորական: Վերջիններս իշխանությունների կողմից մեղադրվում են ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ:

Հունաստանի վճռաբեկ դատարանի եզրակացության մեջ ասվում էր, որ թուրքական կողմը երաշխիքներ չի տվել, որ արտահանձնվելիք զինվորականների նկատմամբ կիրականացվի արդար դատաքննություն և դատավարություն:

Այս խորագրի վերջին նյութերը