Աշխարհ

04.05.2017 11:05


Վրաստանի նախկին վարչապետն ու արդարադատության նախկին նախարարը դատապարտվեցին ազատազրկման

Վրաստանի նախկին վարչապետն ու արդարադատության նախկին նախարարը դատապարտվեցին ազատազրկման

Վրաստանի նախկին վարչապետ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին, ինչպես նաև այդ երկրի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին մեղավոր են ճանաչվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:

Մերաբիշվիլին դատապարտվել է 27 ամսվա, իսկ Ադեիշվիլին՝ 18 ամսվա ազատազրկման:

Նշենք, որ 49-ամյա նախկին վարչապետն արդեն իսկ բանտում է։ Նա մեղավոր էր ճանաչվել օտար գույքի յուրացման և ՆԳՆ միջոցների ծախսման, ընտրողներին կաշառելու և ծառայողական դիրքը չարաշահելու համար: Մերաբիշվիլին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման։

Իսկ արդարադատության 44-ամյա նախկին նախարարն Ուկրաինայում է, սակայն Կիևը հրաժարվում է արտահանձնել նրան Վրաստանին:

Նրանց աջակիցները վստահ են, որ քաղաքական հետապնդում է իրականացվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը