ԱՄՆ Կոնգրեսում կոչ են արել ուժեղացնել վերահսկողությունը ՌԴ դիվանագետների նկատմամբ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ամերիկյան հետախուզությանը պարտավորեցրել է մինչև սեպտեմբերի 30–ն ուժեղացնել վերահսկողությունը ռուսաստանցի դիվանագետների տեղաշարժերի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը, ՀԴԲ տնօրենը և ազգային հետախուզության ղեկավարը պետք է «նախնական ծանուցման պարտադիր ռեժիմ սահմանեն», որը տարածվելու է ԱՄՆ–ում հավատարմագրված բոլոր ռուսաստանցի դիվանագետների և հյուպատոսական աշխատակազմի տեղաշարժերի վրա։
Բացի այդ, Պետդեպի ղեկավարը, ՀԴԲ տնօրենը և ազգային հետախուզության ղեկավարը պետք է հետևեն խախտումներին ու «միջոցներ ձեռնարկեն»։

7or.am