Ծանոթանում ես ԿԸՀ-ի կողմից հրապարակված նոր խորհրդարանի կազմին և ավելի ես հուսահատվում:
Այդ ցուցակից պարզ է դառնում, որ ոչ միայն մեր երկրում միտքը կանգ է առել, այլև ժողովրդի «ընտրյալներից» բացարձակապես սպասելիք չկա: Պարզ է դառնում նաև, որ Սերժ Սարգսյանի պատկերացրած խորհրդարանական համակարգը օրենսդիր մարմնում բացառում է ընդդիմության գոյությունն ու ներկայությունը (թող չխաբեն, ԵԼՔ դաշինքի՝ մանդատների տիրանալու փաստն ընդամենը «սյուրպրիզ» կարող ենք համարել, բայց այն ընդդիմություն չէ):
Ինչևէ, նոր ԱԺ-ն խորհրդային շրջանի Գերագույն սովետն է հիշեցնում, որտեղ ընդդիմություն չկար: Պարզապես աներևակայելի է պատկերացնել, որ էլի հինգ տարի մենք սրանց «քաշելու» ենք. Գեղամյանն էլի իր ելույթների հաստափոր ժողովածուներն է տպելու, Խոսրովը շարունակելու է ձանձրացնել իր «հանրային կյանքի կարևորագույն նորմերի» մասին «փիլիսոփայական» ջուրծեծոցիով: Բաբուխանյանը որպես հրակնատ պաշտպանելու է ՀՀԿ ղեկավարին, գեներալներ Մանվելն ու Սարոյանը սպառնալու են այլոց «հետևին ձեռ տալ», եթե վարանեն Բաքուն գրավելու հարցում, «զտարյուն» ՀՀԿ-ականները եվրոպաներում անիմաստ թափառելու են՝ մոռացած պետական շահը, կուբամետրով փող բաժանած ու մանդատ ստացած ռեյտինգայինների բերանից շշուկ չի լսվելու, միայն կոճակ են սեղմելու, Գալուստի անկապ «շուլուխները» լրատվամիջոցները լցնելու են իրենց էջերը, և այդպես շարունակ: Դե, իսկ ՀՀԿ «կնանիք» էլ, բրոշկաները կամ անմոռուկները կրծքավանդակին, շարունակելու են լավաշ հարցազրույցներով ձոներգել իրենց անզուգական առաջնորդին:
Մի «նյուանս» կա. օրենսդիր մարմնում այս անգամ «օֆշորային երանգ» է ավելացել՝ ի դեմս Միհրան Պողոսյանի: Մնացյալ ուժերի ու դաշինքների մասով էլ առանձնապես ասելիք չկա. հիմնականում նույն դեմքերն են: Իսկ «սյուրպրիզ» ԵԼՔ-ն էլ՝ ի՞նչ. եթե իշխանությունն օգնել է մուտք գործել ԱԺ, ապա գործելու են՝ չշեղվելով հրահանգված «գծից» (հարկ եղած դեպքում էլ ՀՀԿ ղեկավարի ցուցումով «բոչկա են գլորելու» սրա ու նրա ուղղությամբ): Եվ այս կազմով համալրված ԱԺ-ն պետք է կարողանա դիմագրավել երկրի առջև ծառացած մարտահրավերների՞ն: Շատ վառ երևակայություն պետք է ունենալ դրան հավատալու համար:
Նոր կազմ, հին դեմքեր՝ չհաշված «սյուրպրիզը»

Կիմա Եղիազարյան