Աշխարհ

03.05.2017 16:35


Ռուսաստանը պատրաստվում է ներել Ղրղզստանի 240 մլն դոլար պարտքը

Ռուսաստանը պատրաստվում է ներել Ղրղզստանի 240 մլն դոլար պարտքը

Ռուսաստանը պատրաստվում է ներել Ղրղզստանի ամբողջ պարտքը, որը կուտակվել է վերցրած վարկերի պատճառով։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

Պարտքի կարգավորման վերաբերյալ 2012–ին կնքված նախորդ համաձայնագրում նշվում է, որ 2017 թվականի մարտի 30-ի դրությամբ՝ Մոսկվայի առաջ Բիշքեկի պարտքը կազմում է 240 միլիոն դոլար: Այդ փաստաթղթի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո այդ ամբողջ գումարը կմարվի:

Պարտքի ներումըն իրականացվում է Ղրղզստանի Հանրապետության զարգացման համար ՌԴ–ի կողմից տրամադրվող պաշտոնական օգնության շրջանակներում:

2016–ի առաջին կեսին էլ ՌԴ–ն ներել էր Ղրղզստանի 30 մլն դոլարի պարտքը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը