Աշխարհ

03.05.2017 16:15


«Եթե Թուրքիայում մահապատիժը վերականգնվի, ԵՄ-ի հետ տարվող բանակցություններն անվավեր կդառնան»

«Եթե Թուրքիայում մահապատիժը վերականգնվի, ԵՄ-ի հետ տարվող բանակցություններն անվավեր կդառնան»

Թուրքիայի իշխանությունները վերականգնեն մահապատիժը, ապա Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցով տարվող բոլոր բանակցություններն «անվավեր» կդառնան։ «morgenpost.de»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Մերկելը հավելել է՝ ոչ ոք չպետք է կասկածի, որ այդ հարցում արտահայտելու են իրենց մտահոգությունները շատ բացահայտ:

Կանցլերը հիշեցրել է Թուրքիային, որ ԵՄ-ին անդամակցությունը Թուրքիային կարող է օգնել մաքսանենգության դեմ պայքարում, ինչպես նաև Թուրքիայում ապաստանած 3 մլն սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար ֆինանսական օգնություն ստանալու հարցում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը