«Ծառուկյան» դաշինքից 11 թեկնածու այսօր հրաժարվեց իր նախկին դիմումներից․ նրանց մեկն էլ ավելացավ (լրացված)
Այս պահին ԿԸՀ-ում նիստ է ընթանում, որի ժամանակ քննվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատգամավոր դարձած թեկնածուների ինքնաբացարկի դիմումները։ Երեկ ԿԸՀ-ն հրապարակել էր ցանկը, իսկ այսօրվա նիստում հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ ինքնաբացարկի նոր դիմումներ չեն ստացվել։ Սակայն մասնավորապես «Ծառուկյան» դաշինքից 11 թեկնածու այսօր առավոտյան նոր դիմում է ներկայացրել, որով խնդրում է նախկին դիմումը հաշվի չառնել, և որ իրենք չեն հրաժարվում պատգամավորական մանդատից։
Այդ թեկնածուները կա՛մ անձամբ են ներկա ԿԸՀ նիստին, կա՛մ լիազոր ներկայացուցիչ են ուղարկել։ Այդ թեկնածուներն են՝ Զուրաբյան Արարատ, Մանուկյան Արթուր, Կարապետյան Վահան, Մանուկյան Խաչիկ, Ազիզյան Նապոլեոն, Եղիկյան Ալիկ, Բագրատյան Սերգեյ, Սաղաթելյան Մուշեղ, Դավթյան Հրանտ, Սուքիասյան Մանուկ, Ծառուկյան Արտյոմ։
Այժմ ԿԸՀ-ն ընդմիջում է հայտարարել։
***
Ընդմիջման ընթացքում ԿԸՀ-ն ևս մեկ դիմում է ստացել «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության թեկնածու Հարություն Ղարագյոզյանից, ով ևս հայտարարել է, որ չի հրաժարվում իր մանդատից։

7or.am