Աշխարհ

03.05.2017 15:25


Ֆրանսիացի մշակույթի գործիչները հանդես են եկել Լե Պենի դեմ

Ֆրանսիացի մշակույթի գործիչները հանդես են եկել Լե Պենի դեմ

Ֆրանսիացի մշակութային հազարավոր գործիչներ հանդես են եկել այդ երկրի նախագահի թեկնածու Մարին Լե Պենի դեմ։ Այս մասին հայտնում է «Le Parisien»–ը։

Երկրի մաշկութային էլիտայի կարկառուն դեմքերը հավաքվել են Երկրորդ ֆիլհարմոնիկում։ Վերջինի նախագահ Լորան Բեյլը կոչ է արել քվեարկել երկրի «միակ թեկնածուի» օգտին՝ «Առաջ» շարժման ներկայացուցիչ Էմանուել Մակրոնի։

Մշակույթի նախարար Օդրի Ազուլայի խոսքով՝ այդկերպ արվեստագետները ցանկացել են ասել, որ «Ազգային ճակատը» հարկավոր է արգելափակել։ Ինքը Ազուլայը մտադիր է քվեարկել Մակրոնի օգտին՝ «առանց կասկածների և հույսով լի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը