Աշխարհ

03.05.2017 10:15


Մադլեն Օլբրայթը Թրամփին խորհուրդ է տվել չհանդիպել Կիմ Չեն Ընի հետ

Մադլեն Օլբրայթը Թրամփին խորհուրդ է տվել չհանդիպել Կիմ Չեն Ընի հետ

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը CNN–ի եթերում քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերջինի խոսքերի համար. ԱՄՆ առաջնորդն ասել էր, որ «իր համար պատիվ կլինի» հանդիպել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ։

Օլբրայթը Թրամփին հորդորել է «հեռու մնալ բռնապետից»։

«Կարծում եմ՝ խնդիրը մասամբ այն է, որ նախագահ Թրամփը հավատում է, որ կարող է անձնական հարաբերություններ ունենալ նրա հետ։ Միգուցե դա հնարավոր է բիզնեսում, բայց դա այն չէ, ինչ հնարավոր է ԱՄՆ նախագահի դեպքում»,–ասել է Օլբրայթը՝ հավելելով, որ չի ստացվի օգտագործելով հմայքը՝ ասել, թե ինչ պատիվ է Թրամփի համար այդ հանդիպումը, և թե որքան խելացի տղա է Կիմը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը