Կարծիք

03.05.2017 08:08


Տեսա՝ խանութը դատարկ է, ու վրան էլ գրված՝ «Վաճառվում է»

Տեսա՝ խանութը դատարկ է, ու վրան էլ գրված՝ «Վաճառվում է»

Մտա տնտեսական խանութ ու իմ կարճ խելքով երկու դանակ գնեցի՝ մեծ ու պուճուր:
Էժա՜ն-էժա՜ն...
Ուրախ-զվարթ բերեցի տուն ու մի շաբաթ է երեքով չարչարվում ենք, որ էս դանակները մի բան կտրեն: Քրտնաջան աշխատում ենք, մի քիչ հանգստանում ենք ու էլի շարունակում ենք....որ գոնե մի բան կտրեն, էլի...
Չե՛ն կտրում: Ոչ կոշտը, ոչ փափուկը: Ոչինչ չենք կարողանում կտրել դրանցով: Քո՛ռ դանակ են:
Մերոնք ասացին՝ «Միայն դու կարող էիր գնալ ու նախրի մեջ էշի ճակատը պաչել», էս երկաթի կտորները առել-բերել ես տուն, որ ի՞նչ:
-Դե լավ, ինչ վատն են, որ...տեսեք՝ կարմիր կոթով են, դե, վատը չեն, էլի, ոչինչ, ինչ անենք, հեչ որ չլինի՝ կարող է 100 տարեկանում գնամ Իսպանիա, ցլամարտի մասնակցեմ ու իմ էս դանակներով ցլերին տապալեմ,- մերոնց համոզում էի ես:
-Էլ ուր ես հասնում Իսպանիա, էստեղ մարդ չկա՞, որ դրանց փորը թափես էդ քոռ դանակներովդ,- հեգնեցին մերոնք:
Վերջը որոշեցի տանել նույն խանութը ու հետ տալ:
Մինչև գնացի, տեղ հասա, տեսա՝ խանութը դատարկ է, ու վրան էլ գրված է՝ «Վաճառվում է»:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը