Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլին, Ախալցիխեում հանդիպման ժամանակ, ապրիլի 24-ին ոչ մի կերպ հայտարարությամբ հանդես չգալու վերաբերյալ հարցը լղոզեց, անցավ՝ դեմքի անհոգ արտահայտությամբ, իսկ Դիդգորիի ճակատամարտը թուրքերի նկատմամբ հաղթանակի օր նշելու հարցին ընդհանրապես տվեց տարօրինակ պատասխան։ «Դիդգորիի տոնելու հետ կապված շատ տեղեկություններ են պետք, որովհետև միակողմանի տեղեկության հիման վրա չպետք է անենք եզրակացություն»՝ սա էր Մարգվելաշվիլու պատասխանը։ Դժվար է ասել, թե կոնկրետ ի՞նչ նկատի ունի Վրաստանի նախագահը, միգուցե կասկածի տա՞կ է առնում վրացական բանակի հաղթանակի փաստը։ Զարմանալի չի լինի, եթե մի օր հայտարարեն, որ Դիդգորիի ճակատամարտն ավարտվել է ոչ ոքի։ Ոչ շիշը կվառվի, ոչ քյաբաբը։
Վրաստանի նախագահի տարօրինակ պատասխանը

Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից