Էրդողանը վերականգնել է իր անդամակցությունն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 33 ամիս ընդմիջումից հետո վերադարձել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքեր: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Milliyet»–ին հղումով։
Այսօր` մայիսի 2-ին, ԱԶԿ-ի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած հանդիսավոր ընդունելության ժամանակ Էրդողանը ստորագրել է կուսակցությանն անդամագրվելու պաշտոնական առաջարկը:
Ընդունելության ժամանակ ելույթ ունեցած Թուրքիայի վարչապետ և ԱԶԿ-ի ներկայիս նախագահ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ մայիսի 21-ին կուսակցությունը կանցկացնի արտահերթ համագումար,որտեղ կառաջադրվի Էրդողանի թեկնածությունը կուսակցության նախագահի պաշտոնում: Յըլդըրըմը համոզմունք է հայտնել, որ այդ համագումարի ընթացքում Էրդողանը միաձայն կընտրվի կուսակցության նախագահի պաշտոնում:
Աղբյուրը հիշեցնում է՝ Էրդողանն ԱԶԿ-ի նախագահի պաշտոնը թողել էր 2014-ի օգոստոսի 10-ին Թուրքիայում առաջին անգամ ժողովրդի ուղղակի քվեարկությամբ անցկացված ընտրությունների արդյունքում երկրի նախագահ ընտրվելուց հետո:
2014-ի օգոստոսի 27-ին անցկացված արտահերթ համագումարի ժամանակ Էրդողանը ԱԶԿ-ի ղեկավարի պարտականությունները փոխանցել էր նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին:
1961 թվականից գործող կարգը, որի համաձայն՝ հանրապետության նախագահը չէր կարող կուսակցական լինել, վերացվեց 2017-ի ապրիլի 16-ի հանրաքվեի արդյունքում ընդունված նոր սահամանդրությամբ:
Էրդողանը վերականգնել է իր անդամակցությունն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 33 ամիս ընդմիջումից հետո վերադարձել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքեր: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Milliyet»–ին հղումով։
Այսօր` մայիսի 2-ին, ԱԶԿ-ի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած հանդիսավոր ընդունելության ժամանակ Էրդողանը ստորագրել է կուսակցությանն անդամագրվելու պաշտոնական առաջարկը:
Ընդունելության ժամանակ ելույթ ունեցած Թուրքիայի վարչապետ և ԱԶԿ-ի ներկայիս նախագահ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ մայիսի 21-ին կուսակցությունը կանցկացնի արտահերթ համագումար, որտեղ կառաջադրվի Էրդողանի թեկնածությունը կուսակցության նախագահի պաշտոնում: Յըլդըրըմը համոզմունք է հայտնել, որ այդ համագումարի ընթացքում Էրդողանը միաձայն կընտրվի կուսակցության նախագահի պաշտոնում: