Աշխարհ

02.05.2017 16:45


Ջոան Ռոուլինգը ներողություն է խնդրել իր հերոսին «սպանելու» համար

Ջոան Ռոուլինգը ներողություն է խնդրել իր հերոսին «սպանելու» համար

Բրիտանացի գրող, «Հարրի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգը թվիթթերյան իր էջում ներողություն է խնդրել իր հերոսի՝ Սևերուս Սնեյփի մահվան համար։

Մայիսի 2–ին նշվում է Հոգվարթսի համար մղված ճակատամարտի տարելիցը՝ «Հարրի Փոթերի» կարևորագույն իրադարձություններից մեկը։ Այդ օրը Ռոուլինգն ավանդաբար ներողություն է խնդրում իր կերպարներից մեկի մահվան համար։

«Այս տարի ես կուզենայի ներողություն խնդրել Սնեյփի սպանության համար»,–ասել է Ռոուլինգը։

2016–ին նա ներողություն էր խնդրել պրոֆեսոր Ռիմուս Լյուպինին «սպանելու» համար։

Հիշեցնենք՝ Սնեյփին մարմնավորել է Ալան Ռիքմանը, ով 2016 թ. մահացել է քաղցկեղից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը