Թուրքիայի ԶՈւ պահեստազորը Ամասիայում զորավարժություն է անում
Մայիսի 2-13-ը Թուրքիայի ռազմաօդային ուժերի՝ Ամասիա նահանգի Մերզիֆոն քաղաքում տեղակայված ռազմաբազայում անցկացվելու է Թուրքիայի ԶՈւ Yıldırım-2017 մոբիլիզացիոն պլանային զորավարժության հերթական փուլը:razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Զորավարժության նպատակը մոբիլիզացիոն համակարգը, զորավարժությանը մասնակցող պահեստազորի անձնակազմի մարտական պատրաստությունը, մարտական գործողությունների ժամանակ պահեստազորի անձնակազմի կողմից զենքն ու զինամթերքը կիրառելու հմտությունները, մոբիլիազիացիայի և պատերազմական իրադրության ժամանակ զինված ուժերի ստորաբաժանումների և տարբեր նախարարությունների, հասարակական կառույցների գործողությունների համակարգումը ստուգելն է:
Մերզիֆոն քաղաքի ռազմաբազայում անցկացվելիք զորավարժությանը մասնակցելու են Թուրքիայի ԶՈւ պահեստազորի 162 զինծառայող, 8 միավոր մեքենա և հասարակական կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ապրիլի 3-ից մայիսի 5-ը Թուրքիայի զինված ուժերը «Կայծակ-2017» զորավարժություն գարնանային փուլն են անցկացնում երկրի 18 նահանգներում և քաղաքներում:
Նշենք, որ Yıldırım պահեստազորի զորավարժությունը պլանային բնույթ է կրում և անցկացվում է ամեն տարի մի քանի անգամ՝ աշնանային և գարնանային փուլերով:
Թուրքիայի ԶՈւ պահեստազորը Ամասիայում զորավարժություն է անում
Մայիսի 2-13-ը Թուրքիայի ռազմաօդային ուժերի՝ Ամասիա նահանգի Մերզիֆոն քաղաքում տեղակայված ռազմաբազայում անցկացվելու է Թուրքիայի ԶՈւ Yıldırım-2017 մոբիլիզացիոն պլանային զորավարժության հերթական փուլը: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը: