Աշխարհ

02.05.2017 15:49


Ռուսաստանում արգելել են երեխաներին վիրավորական անուններով կոչել

Ռուսաստանում արգելել են երեխաներին վիրավորական անուններով կոչել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որով արգելվում է նորածիններին վիրավորական անուններով կոչել։

Նաև արգելվում է նրանց անվանակոչել թվերով, կետադրական նշաններով, պաշտոններով և կոչումներով։ Բարդ անունները և հապավումներն արգելքի տակ չեն ընկել, քանի որ դրանցից շատերն արդեն իսկ գործածության մեջ են մտել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Օրենքը նաև սահմանել է, որ երեխան կարող է ստանալ հոր կամ մոր ազգանունը, կամ էլ՝ երկու ազգանուն միաժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը