Աշխարհ

02.05.2017 14:55


Իդլիբի քիմիական գրոհի ժամանակ կիրառվել են խորհրդային ռումբեր. HRW

Իդլիբի քիմիական գրոհի ժամանակ կիրառվել են խորհրդային ռումբեր. HRW

«Human Rights Watch» կազմակերպությունն իր կայքում նոր տվյալներ է հրապարակել Սիրիայում կիրառված քիմիական հարձակման մասին։

Համաձայն զեկույցի՝ Իդլիբում կարող են խորհրդային արտադրության ռումբեր կիրառված լինել։

«Զենքի մնացորդների լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք ապրիլի 4–ին օգտագործվել են Խան Շեյհունում, ըստ երևույթին, խորհրդային քիմիական ավիառումբեր են հիշեցնում, որոնք մշակվել են զարին տարածելու համար»,–ասվում է զեկույցում։

Նշվում է, որ կիրառվել են ավիացիոն ХАБ-250 կամ ХАБ-500 ռումբեր։ Մնացորդների վրա երևում է կանաչ պիտակը, որը նման է խորհրդային քիմիական զենքերի վրայի դրոշմին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը