Աշխարհ

02.05.2017 20:10


էգ ճպուռները սեռական կապերից խուսափելու համար սատկած են ձևանում

էգ ճպուռները սեռական կապերից խուսափելու համար սատկած են ձևանում

Ճպուռների մի տեսակի էգերը սովորել են խուսափել սեռական շփումներից՝ սատկած ձևանալով։ Այս մասին գրում է «Ecology»–ն։

Ցյուրիխի համալսարանից միջատաբան Ռասսիմ Հելիֆը, հետևելով ճպուռների պահվածքին, նկատել է, որ էգերից մեկը, թռչելով որձ ճպուռի մոտից, ընկել է գետնին ու սատկած ձևացել։ Իսկ երբ նրան հետևողը կորել է տեսադաշտից, ճպուռը շարժվել է տեղից ու թռել գնացել։

Հետագա հետազոտությունների ընթացքում միջատաբանը պարզել է, որ ճպուռների այդ տեսակի էգերին բնորոշ է այդ հատկությունը։ Պարզվել է նաև, որ նրանք խուսափում են սեռական կապերից ու բեղմնավորումից ձվադրումից հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը