Հովիկ Աբրահամյանը թույլ չի տա որևէ մի ինստիտուտի ոտնձգություն ԱԺ նկատմամբ
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ արտահերթ նիստի երկրորդ օրվա աշխատանքները սկսելուն պես դիմել է խորհրդարանին և ասել, որ իրենք չեն մասնակցելու արտահերթ նիստի ոչ քննարկմանը, ոչ քվերակությանը:
Նա նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ նստաշրջանի ավարտին, Նոր տարվա շեմին հսկայական քանակությամբ, այս անգամ' 140 օրենք կառավարությունը «բերել և դեմ է տվել Ազգային ժողովին» ընդունելու համար:
-Այն ինչ-որ տարվա ընթացքում պետք է անեին, փորձում են սղացնել հիմա: Մենք այս ոճը չենք ընդունում: Ընդ որում այնտեղ անպայման կարող են լինել նաև օրենքներ, որոնց մենք կողմ կքվերակեինք, եթե քննարկմանը մասնակցեինք, ինչը չենք անելու: Չենք անելու հետևյալ պատճառով' առաջին, երկրորդ, երրորդ ընթերցումների արանքում դրված է այնքան կարճ ժամանակ, որ պարզ է դառնում, ո՛չ պատգամավորը կհասցնի ծանոթանալ օրենքին, ո՛չ կհասցնի առաջարկություններ անել,- ասել է Վահան Հովհաննիսյանը և հավելել, որ այդ առաջարկությունները չի հասցնի քննարկել նաև Կառավարությունը և դրանց պատասխան տալ:
Նրա խոսքերով, ի սկզբանե ստեղծված է մի իրավիճակ, որ իրենց առաջարկությունները չեն ընդունվելու: Վ. Հովհաննիսյանը կոչ է արել նաև մնացածներին նույն վերաբերմունքը դրսևորել, քանի որ կատարվածն ուղղակի անարգանք է Ազգային ժողովի նկատմամբ, երկրի կառավարման գործընթացում իրենց մասնակցությունը սահմանափակելու ձև է:
-Մենք այս արտահերթ նստաշրջանի օրակարգին չենք մասնակցելու ոչ քննարկմանը, ոչ քվերակությանը և կրկնում եմ, դա աշխատելաոճին է վերաբերվում, ոչ թե օրենքների բովանդակությանը, որը նույնպես անպայման այլանդակություն է, բայց հիմա ես դրա մասին չեմ ցանկանում խոսել, որովհետև չեմ էլ հասցրել կարդալ,- ընդգծել է Վահան Հովհաննիսյանը և հավելել, որ իրենց վերաբերմունքն առանձին օրենքների նկատմամբ ՀՅԴ-ն կարտահայտի ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ և մամուլի ասուլիսներում, քանի որ ԱԺ-ում դա անելն անիմաստ է:
Արձագանքելով, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ կիսում է Վահան հովհաննիսյանի մտահոգությունները և ինքը որպես խորհրդարանի նախագահ թույլ չի տա որևէ մի ինստիտուտի ոտնձգություն ցուցաբերել խորհրդարանի նկատմամբ:
-Համաձայն եմ, որ կան նման մի քանի օրենքներ, որոնք ներկայացված են արտահերթ նստաշրջանում, որ երեք ընթերցմամբ ընդունենք: Մենք վարչապետի հետ խոսել ենք, քննարկել ենք և մի քանի օրենքի մասին եկել ենք համաձայնության, որ մեկ ընթերցում ենք անելու: Այնտեղ իմ կարծիքով, մնում է երկու օրենք, որոնք երեք ընթերցում պետք է անենք, որովհետև այդ փաթեթում կան այնպիսի նախագծեր, որոնք հունվարի 1-ից գործելու են,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Նա հորդորել է հանձնաժողովի նախագահին այդ օրենքների հետ կապված հնարավորության դեպքում կառավարության ներկայացուցչի հետ քննարկել և ընդհանուր հայտարարի գալ և որտեղ կան մտահոգություններ այդ օրենքներին անդրադարձ կատարել հաջորդ տարի:
-Եթե նման խնդիրներ չեն առաջանա, ես գտնում եմ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ՀՅԴ խմբակցությունը մասնակցի այդ քննարկումներին,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Հովիկ Աբրահամյանից հետո խոսքի իրավունք է վերցրել «Ժառանգութուն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը և 20 րոպե ընդմիջում է պահանջել, ինչից հետո Հովիկ Աբրահամյանը ընդմիջում է հայտարարել և հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարներին հրավիրել է իր մոտ խորհրդակցության:

Արփի Բեգլարյան