Արցախ այցելելու համար Բաքուն իտալացի և սլովենացի երաժիշտներին կներառի իր «սև ցուցակ»
Իտալացի դաշնակահար և դիրիժոր Լուկա Ֆերինին, սլովենացի կլարնետահար Յոժե Կատարը եւ ջութակահար Չրտոմիր Շիշկովիչը Շուշիում ունեցած համերգի համար կհայտնվեն Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»: Այս մասին «Ինտերֆաքս-Ադրբեջանին» ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը:
«Իտալիայում եւ Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատները հետաքննում են այդ երկրների երաժիշտների կողմից ապօրինի կերպով ադրբեջանական օկուպացված տարածքներ այցելելու հարցը, ինչի կապակցությամբ պաշտոնական հարցումներ կուղարկվեն համապատասխան կառույցներին»,- նշել է Հաջիևը։

7or.am