ԱՄՆ կոնգրեսը նոր պատժամիջոցներ չի պատրաստում Ռուսաստանի դեմ
ԱՄՆ սենատոր Բոբ Քորքերը հայտարարել է, որ Սենատի՝ արտասահմանյան հարցերով իր ղեկավարած հանձնաժողովը նոր պատժամիջոցներ չի պատրաստում Ռուսաստանի դեմ։
«Մենք չենք ծրագրում հակառուսական նոր պատժամիրջոցներ։ Հանձնաժողովի ավագ դեմոկրատն ու ես հստակ գիտենք՝ ինչ անել հետագայում։ Մենք պատժամիջոցների նախագիծ ենք պատրաստելու Իրանի դեմ», – «Politico»–ին ասել է օրենսդիրը։
Միաժամանակ, Քորքերը նշել է, որ հանձնաժողովը նախաձեռնություն է մշակում «Եվրոպայում Ռուսաստանի գործողությունների» հետ չհամաձայնելու հարցով, սակայն չի հստակեցրել՝ ինչի մասին է խոսքը։
Քորքերը նաև հաղորդել է, որ սպասելու են ամերիկյան ընտրություններին Մոսկվայի հնարավոր մասնակցությունը պարզելու հարցով տարվող հետաքննության արդյունքներին։ Մինչ այդ հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանելը նա աննպատակահարմար է անվանել։

7or.am