Գերմանիայում մայիսմեկյան ցույցն ավարտվել է իրավապահների և ծայրահեղականների բախումներով
Բեռլինի կենտրոնում բախում է տեղի ունեցել ոստիկանների և ձախ ծայրահեղականների միջև։ Վերջինները չարտոնված ակցիա էին իրականացնում Մայիսի մեկի հետ կապված։
Կրոյցբերգ և Նոյկյոլն շրջաններում ցուցարարաները շշեր և ճայթուկներ են նետել ոստիկանների վրա, հարվածել դրոշների ձողերով։ Հարձակումն իրականացրել են սև բաճկոններով մարդիկ, որոնց դեմքը շարֆերով փակված է եղել։
РИА Новости-ն հայտնում է, որ ի պատասխան՝ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել։ Կան ձերբակալվածներ։
Իսկ Ապոլդա քաղաքում բախվել են աջ ծայրահեղականներն ու ոստիկանները։ Վերջինների վրա քարեր և շշեր են նետել։Շուրջ հարյուր ցուցարար ձերբակալվել է։ Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Գերմանիայում մայիսմեկյան ցույցն ավարտվել է իրավապահների և ծայրահեղականների բախումներով
Բեռլինի կենտրոնում բախում է տեղի ունեցել ոստիկանների և ձախ ծայրահեղականների միջև։ Վերջինները չարտոնված ակցիա էին իրականացնում Մայիսի մեկի հետ կապված։
Կրոյցբերգ և Նոյկյոլն շրջաններում ցուցարարաները շշեր և ճայթուկներ են նետել ոստիկանների վրա, հարվածել դրոշների ձողերով։ Հարձակումն իրականացրել են սև բաճկոններով մարդիկ, որոնց դեմքը շարֆերով փակված է եղել։
РИА Новости-ն հայտնում է, որ ի պատասխան՝ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել։ Կան ձերբակալվածներ։
Իսկ Ապոլդա քաղաքում բախվել են աջ ծայրահեղականներն ու ոստիկանները։ Վերջինների վրա քարեր և շշեր են նետել։ Շուրջ հարյուր ցուցարար ձերբակալվել է։ Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։
7or.am