Ո՞նց...մեծ տղեդ բանակից էկավ, ուղարկեցիք Ռուսաստան, հիմա էլ փոքրի՞ն եք ուղարկել
-Ամալ, էն փոքր տղեդ էկավ բանակից, հա՞...աչքդ լույս,-կոշկակարը նորոգած կոշիկները տալով՝ հարցրեց Ամալին: -Հա, էկավ, ապրի արևդ, բայց դե, ղրկեցինք Ռուսաստան՝ ախպոր մոտ: -Ո՞նց...մեծ տղեդ բանակից էկավ, ուղարկեցիք Ռուսաստան, հիմա էլ փոքրի՞ն եք ուղարկել: -Բա ի՞նչ անենք, Անուշավանի հորոխպոր տղեն ընդեղ ասֆալտի գործ ա անում, ասեց՝ էրեխեքին ուղարկեք մոտս, թող ասֆալտ թափեն, թե չէ որ ըտեղ մնացին, ձեր վարկերը ո՞վ ա փակելու: -Հետո՞, գործերը լավ ա՞, փող-բան կա՞, վարկիդ ինչքա՞ն ա մնացել: -Վա՜յ, սուս, մի հարցրա...մեծս գնաց մի հատ Նադյա գտավ, պսակվավ, հիմա Նադյաս հղի ա, էկող ամիս կունենա: Փոքրս էլ հլա տեղ չհասած՝ Վերային տեսավ՝ սիրահարվավ, ու ըտենց, հլը չեն աշխատում: -Իյա՜, էս մի տղեդ ե՞րբ ա բանակ գնալու հետ գա, ուղարկեք Ռուսաստան, մի հատ էլ Լյուբով ինքը գտնի, կլինի՝ Հույս, Հավատ, Սեր, ու լրիվ վարկերդ իրան-իրան կփակվի,-կատակեց կոշկակարը:
Կոշկակարի ու Ամալի «հոգևոր» զրույցը ստիպված էի լսել, մինչև կոշկակարը կմեխեր իմ կոշիկները...
Ո՞նց...մեծ տղեդ բանակից էկավ, ուղարկեցիք Ռուսաստան, հիմա էլ փոքրի՞ն եք ուղարկել
-Ամալ, էն փոքր տղեդ էկավ բանակից, հա՞...աչքդ լույս,-կոշկակարը նորոգած կոշիկները տալով՝ հարցրեց Ամալին:
-Հա, էկավ, ապրի արևդ, բայց դե, ղրկեցինք Ռուսաստան՝ ախպոր մոտ:
-Ո՞նց...մեծ տղեդ բանակից էկավ, ուղարկեցիք Ռուսաստան, հիմա էլ փոքրի՞ն եք ուղարկել:
-Բա ի՞նչ անենք, Անուշավանի հորոխպոր տղեն ընդեղ ասֆալտի գործ ա անում, ասեց՝ էրեխեքին ուղարկեք մոտս, թող ասֆալտ թափեն, թե չէ որ ըտեղ մնացին, ձեր վարկերը ո՞վ ա փակելու:
-Հետո՞, գործերը լավ ա՞, փող-բան կա՞, վարկիդ ինչքա՞ն ա մնացել:
-Վա՜յ, սուս, մի հարցրա...մեծս գնաց մի հատ Նադյա գտավ, պսակվավ, հիմա Նադյաս հղի ա, էկող ամիս կունենա: Փոքրս էլ հլա տեղ չհասած՝ Վերային տեսավ՝ սիրահարվավ, ու ըտենց, հլը չեն աշխատում:
-Իյա՜, էս մի տղեդ ե՞րբ ա բանակ գնալու հետ գա, ուղարկեք Ռուսաստան, մի հատ էլ Լյուբով ինքը գտնի, կլինի՝ Հույս, Հավատ, Սեր, ու լրիվ վարկերդ իրան-իրան կփակվի,-կատակեց կոշկակարը:
Կոշկակարի ու Ամալի «հոգևոր» զրույցը ստիպված էի լսել, մինչև կոշկակարը կմեխեր իմ կոշիկները...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից