1988-ին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ես Մոսկվայում էի: Մի խմբով մասնակցում էինք մոսկովյան թատերական փառատոնի:
Բոլորս «լցվեցինք» հյուրանոցի համարներից մեկը, որպեսզի այնտեղ միասին հեռուստացույցով տեսնենք, թե ինչ է կատարվում Ստեփանակերտում: Հայերի մեր խումբը ցնցված էր: Էլ ի՞նչ թատերական փառատոն, ի՞նչ բան: Անասելի ոգևորված էինք ու ապշած՝ ինչպե՞ս կարող է նման բան լինել: Բայց համոզված էինք՝ վե՛րջ, մինչև Հայաստան վերադառնանք, արդեն Ղարաբաղը Հայաստանին միացած կլինի:
Վերադարձանք ու մասնակցեցինք այն ժամանակ Թատերական կոչվող հրապարակում անցկացվող Ղարաբաղյան շարժման ցույցերին: Հետո արդեն մեկնեցինք Ղափան (այն ժամանակ այդպես էր դեռ կոչվում այդ քաղաքը)՝ մասնակցելու հայկական թատերական փառատոնի: Երկրորդ, թե երրորդ օրը լուր տարածվեց, որ սահմանում լարվածություն կա, բացի այդ էլ՝ Երևանում Կենտկոմը ինչ-որ միջացառումներ է իրականացնում: Մի խոսքով, Ղափանում չպետք է մնայինք ու կյանքում առաջին անգամ ուղղաթիռ նստեցի: Փառատոնի մասնակիցներով մի 20 րոպեում հասանք Երևան, մեքենայով մեզ հասցրին մոտակա մետրոն ու երբ ես մեր կայարան հասա ու մետրոյից դուրս եկա, ապշեցի՝ տեսնելով միայն միլիցիոներների (բազմաթիվ, մի մեծ գումարտակ): Փողոցն ամայի էր, մարդ չկար, բացի՝ միլիցիոներներից: Ոտքով քայլեցի դեպի տուն, ներս մտա ու մերոնք խոր շունչ քաշեցին: Պարետային ժամ էր հայտարարված, ինչը կյանքում առաջին անգամ էի տեսնում:
Հետահայաց վերհիշելով այս ամենը՝ զարմանում եմ, թե ինչո՞ւ էր մեզ համար այդքան բեկումնային ժամանակահատվածը «խաչաձևվում» թատերական փառատոների հետ (առնվազն, իմ կյանքում):
88-ից հետո մինչ օրս քաղաքական թատրոն ենք տեսնում: Բայց նաև զգում եմ, որ վերջին շրջանում հաճախ եմ հիշում 88-ը, այն «սրբազան թրթիռը», որ ապրեց ողջ ժողովուրդը: Սա էլ գուցե նրանից է, որ 2018-ին լրանում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Սակայն մենք, զարմանալիորեն, հայտնվել ենք «ՀՀԿ-ի սովետի» մեջ (դարձ ի շրջանս յուր):
Հուսամ, 30-ամյակին մենք կկարողանանք «ՀՀԿ-ի սովետը» փլուզել: Սա 21-րդ դարն է, կյանքն արագացել է՝ առաջադրելով իր պահանջները, երկրի առջև ծառացած մարտահրավերներն արագ լուծում են պահանջում, ժողովրդին կեղծ բարեփոխումներով են կերակրում (լրիվ դեժավյու. «պերեստրոյկա»), իսկ «ՀՀԿ-ի սովետը» անզոր է ժամանակին հանընթաց քայլել: Մենք հո չե՞նք կարող 70 տարի սպասել:
«ՀՀԿ-ի սովետը»

Կիմա Եղիազարյան