Աշխարհ

01.05.2017 22:20


Հոլիվուդյան երեխաները սկսում են կողմնորոշվել. Ջոլիի աղջիկը՝ տղայի, Շարլիզ Թերոնի որդին՝ աղջկա հագուստներով (ֆոտոշարք)

Հոլիվուդյան երեխաները սկսում են կողմնորոշվել. Ջոլիի աղջիկը՝ տղայի, Շարլիզ Թերոնի որդին՝ աղջկա հագուստներով (ֆոտոշարք)

Հոլիվուդյան շատ մայրեր վստահ են՝ չպետք է սահմանափակել երեխաների ընտրության ազատությունը և արդեն վաղ տարիքից իրենց երեխաներին թույլ են տալիս ինքնուրույն որոշել՝ ինչպիսի տեսք ունենալ։ Այսպես, օրինակ, Անջելինա Ջոլիի դուստրն արդեն տղայի անուն է ընտրել, Մեգան Ֆոքսի որդին էլ սիրում է աղջիկների երկնագույն զգեստներ։

ELLE–ն պարզել է՝ որ աստղերի երեխաներն են «ամենաազատասերները»։

Ջոլիի և Բրեդի դուստր Շայլոն դեռ 3 տարեկան էր, երբ շատերը նկատեցին, որ հագնվում է տղաների նման։ Տարիներ անց Ջոլին հարցազրույցներից մեկի ժամանակ հայտնեց, որ աղջիկն ինքն իրեն Ջոն է անվանում և տղաների հագուստ ու սանրվածք է նախընտրում։

Շարլիզ Թերոնի որդեգրած որդին՝ Ջեքսոնը, երկարացրել է մազերը և աղջկա նման է հագնվում։

Գվեն Սթեֆանին 3 որդի ունի, որոնց փոքրուց իր հետ գեղեցկության սրահներ էր տանում։ Նրանք սիրում էին նայել՝ ինչպես են մորը շպարում։ Մի օր էլ նրանք ցանկացան, որ իրենց էլ մանիկյուր անեն, իսկ մի անգամ տղաներից մեկը աչքերը քսած գնաց դպրոց։

Ադելն իր որդուն՝ Անջելոյին քանիցս աղջկա շորեր է հագցրել։ Երգչուհին խոստովանել է՝ չի ուզում սահմանափակել տղայի ընտրության ազատությունը։

Երբ Մեգան Ֆոքսը սպասում էր իր երկրորդ երեխային, շատերը նրան զբոսնելիս նկատեցին աղջիկ երեխայի հետ, սակայն հայտնի է, որ նրա ավագ երեխան տղա է։


7or.am

Այս խորագրի վերջին նյութերը