Աշխարհ

01.05.2017 16:35


«The Wall Street Journal»-ը՝ «Խոստումը» ֆիլմի մասին

«The Wall Street Journal»-ը՝ «Խոստումը» ֆիլմի մասին

Հեղինակավոր «The Wall Street Journal» պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին, որը ֆինանսավորել է ամերիկահայ անվանի գործարար և բարերար Քըրք Քըրքորյանը։

Աղբյուրը նկատում է՝ Հոլիվուդում այսօր հայտնի գրքի կամ հեռուստանախագծի սցենարի բացակայության պայմաններում բարդ է նման ֆիլմ արտադրել առանց բարերարի. ֆիլմի արտադրողները փորձել են ստանալ «Շինդլերի ցուցակը» կամ «Հյուրանոց Ռուանդա» ֆիլմերի նմանությամբ աշխատանք, որը կպատկերի պատմական վայրագությունները:

«Քըրքորյանը մեկն է հայկական ծագում ունեցող այն ամերիկացիներից, ով տասնամյակներ շարունակ աջակցել է ամբողջ աշխարհում հայկական բարեգործական կազմակերպություններին: Քըրքորյանի ֆինանսավորմամբ իրականություն դարձած «Խոստումը» ֆիլմը մեծ արժեք ունի հայ համայնքի համար 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի կոտորածը ցեղասպանությունների շարքին դասակարգելու տեսանկյունից»,–գրում է պարբերականը։

Նշվում է, որ «Խոստումը» ազդեցություն կունենա համաշխարհային քաղաքականության ողջ պատմության ընթացքում մարդու իրավունքների խախտումների իրազեկվածության տեսանկյունից։

WSJ-ը տեղեկություններ է ներկայացրել նաև Քըրքորյանի կենսագրությունից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը