Փաստորեն, Հայաստանը դիտարկվում է որպես միջոց Թուրքիայի վրա ազդելու համար
-Սիրիայում Ամերիկան ու Ռուսաստանը միացյալ գործողություններ են սկսել ընդդեմ Թուրքիայի. փակում են Սիրիայի և Թուրքիայի միջև սահմանը, որպեսզի թույլ չտան գործողություններ սկսել Սիրիայի քրդերի դեմ: Պատահական չէր նաև Թրամփի ապրիլի 24–ի ուղերձը, որտեղ արդեն խոսք էր գնում հայերի պատմական հայրենիքի ու յուրահատուկ քաղաքակրթություն ունենալու մասին: Դա Թուրքիային ուղղված զգուշացում էր: -Հնդկաստանի փոխնախագահի այցելության նպատակը Հայաստան այդպես էլ անհասկանալի մնաց, եթե, իհարկե, դա չհամարենք խորհրդանշական ակտ, որով Թուրքիային հասկացնում էին, որ դժգոհ են Պակիստանի հետ ունեցած ռազմավարական հարաբերություններից, և գուցե Հնդկաստանի փոխնախագահի այցելության հիմնական նպատակը Եղեռնի զոհերի հուշահամալիր այցելությունն էր: -Չի բացառվում, որ շուտով Մակեդոնիայի խորհրդարանում էլ սկսեն քննարկել Ցեղասպանության ճանաչելու հարցը, եթե թուրքերը փորձեն սատարել այդտեղի ալբանացիների՝ երկրի ֆեդերալիզացիայի ջանքերին: Հերթում Մոնտենեգրոն է, որտեղ նույնպես ալբանացիներ կան: ----- Փաստորեն, Հայաստանը դիտարկվում է որպես միջոց Թուրքիայի վրա ազդելու համար. այլ սուբյեկտայնություն մենք դեռ ձեռք չենք բերել:
Փաստորեն, Հայաստանը դիտարկվում է որպես միջոց Թուրքիայի վրա ազդելու համար
-Սիրիայում Ամերիկան ու Ռուսաստանը միացյալ գործողություններ են սկսել ընդդեմ Թուրքիայի. փակում են Սիրիայի և Թուրքիայի միջև սահմանը, որպեսզի թույլ չտան գործողություններ սկսել Սիրիայի քրդերի դեմ: Պատահական չէր նաև Թրամփի ապրիլի 24–ի ուղերձը, որտեղ արդեն խոսք էր գնում հայերի պատմական հայրենիքի ու յուրահատուկ քաղաքակրթություն ունենալու մասին: Դա Թուրքիային ուղղված զգուշացում էր:
-Հնդկաստանի փոխնախագահի այցելության նպատակը Հայաստան այդպես էլ անհասկանալի մնաց, եթե, իհարկե, դա չհամարենք խորհրդանշական ակտ, որով Թուրքիային հասկացնում էին, որ դժգոհ են Պակիստանի հետ ունեցած ռազմավարական հարաբերություններից, և գուցե Հնդկաստանի փոխնախագահի այցելության հիմնական նպատակը Եղեռնի զոհերի հուշահամալիր այցելությունն էր:
-Չի բացառվում, որ շուտով Մակեդոնիայի խորհրդարանում էլ սկսեն քննարկել Ցեղասպանության ճանաչելու հարցը, եթե թուրքերը փորձեն սատարել այդտեղի ալբանացիների՝ երկրի ֆեդերալիզացիայի ջանքերին: Հերթում Մոնտենեգրոն է, որտեղ նույնպես ալբանացիներ կան:
-----
Փաստորեն, Հայաստանը դիտարկվում է որպես միջոց Թուրքիայի վրա ազդելու համար. այլ սուբյեկտայնություն մենք դեռ ձեռք չենք բերել:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից