Աշխարհ

01.05.2017 12:35


Պետդեպին անհանգստացրել է Դուտերտեին Սպիտակ տուն հրավիրելը

Պետդեպին անհանգստացրել է Դուտերտեին Սպիտակ տուն հրավիրելը

ԱՄՆ Պետքարտուղարությունը և Ազգային անվտանգության խորհուրդն իրենց մտահոգությունն են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆիլիպինների առաջնորդ Ռոդրիգո Դուտերտեին Սպիտակ տուն հրավիրելու առնչությամբ։

«The New York Times»–ի փոխանցմամբ՝ պաշտոնյաներն անհանգստանում են իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քննադատության ենթարկվելու համար։ Վերջինները դատապարտում են Դուտերտեի վարած քաղաքականությունը, բազմաթիվ մահապատիժները նրա իշխանության օրոք։

Ապրիլի 29–ին Դուտերտեի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը նրան առաջարկել էր այցելել ԱՄՆ՝ առանց այդ մասին խորհրդակցելու ԱԽ–ի և Պետդեպի հետ։

«Human Rights Watch»–ի ակտիվիստ Ջոն Սիֆթոնը հայտարարել է, որ Դուտերտեին ԱՄՆ հրավիրելով՝ Թրամփը «բարոյապես մեղսակից է դառնում հետագա սպանություններին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը