Աշխարհ

01.05.2017 11:15


Հայկական անձնագիր ունեցող քաղաքացին մաքսանենգ ճանապարհով Թուրքիայից ոսկի է տարել Լիբանան

Հայկական անձնագիր ունեցող քաղաքացին մաքսանենգ ճանապարհով Թուրքիայից ոսկի է տարել Լիբանան

Ապրիլի 30-ի առավոտյան Բեյրութի միջազգային օդանավակայանում Ստամբուլից Լիբանան մեկնած հայկական անձնագիր ունեցող ուղևորի մոտից առգրավվել է 12.5 կգ ոսկի:

Թուրքական «Sabah» թերթի կայքը, հղում անելով Լիբանանի մաքսային ծառայության հայտարարությանը, նշում է, որ նշյալ անձը, որը փորձել է մաքսանենգ ճանապարհով ոսկի անցկացնել, կալանավորվել է. փոխանցում է «ermenihaber.am»–ը։

Լիբանանի մաքսային ծառայության աշխատակիցները դեռ չեն հրապարակում ձերբակալվածի անունը:

Այս խորագրի վերջին նյութերը