Ադրբեջանի ԱԳՆ. «Մենք քննարկումներ չենք ացկացնում Վրաստանի հետ տարածքների փոխանակման վերաբերյալ»
«Ադրբեջանը քննարկումներ չի անցկացնում տարածքային փոխանակման վերաբերյալ՝ կապված Կեշիկչի-Դագի տեղամասի հետ»,-այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլհան Պոլուխովը՝ մեկնաբանելով Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեի հայտարարությունը՝ Ադրբեջանի հետ տարածքային փոխոնակման հետ կապված քննարկումների հնարավորության մասին։
Նշելով, որ շարունակվում են բանակցություները պետական սահմանի սահմանգծման ուղղությամբ, Պոլուխովը ավելացրել է, որ սահմանային գոտում գտնվող տեղամասի փոխանակման մասին հարցը չի քննարկվել և այս պահին չի քննարկվում։
Հավելենք, որ Ն. Կալանդաձեն ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի հետ այլ տարածքի դիմաց վիճահարույց տարածքի փոխանակման հնարավորության մասին։