Աշխարհ

01.05.2017 10:30


Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն

Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը «Daily Mirror»–ի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ քաղաքականություն «Brexit»–ի պատճառով։

««Brexit»–ն ինձ շարժառիթ է տվել ավելի մեծ դեր ունենալ քաղաքականության մեջ»,–ասել է Բլեերը։

Նա խոստովանել է՝ չի ուզում մի կողմ քաշվել նման պատմական պահի, քանի որ դա կնշանակեր՝ իրեն չի հետաքրքրում հարազատ երկիրը։

«Քաղաքական գործիչներն իսկապես աշխատում են մեծ խանդավառությամբ, սակայն ես կարծում եմ՝ մենք բոլորս լավ չենք հասկանում՝ ինչպես է փոխվում ժամանակակից աշխարհը»,–հավելել է նախկին վարչապետը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բլեերին քննադատել են «Brexit»–ի դեմ իր դիրքորոշման համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը