Աշխարհ

30.04.2017 12:23


ՌԴ-ի կոչն ԱՄՆ-ին՝ Սիրիայում և Իրաքում քիմիական զենք կիրառելու ապացույցներ ներկայացնել

ՌԴ-ի կոչն ԱՄՆ-ին՝ Սիրիայում և Իրաքում քիմիական զենք կիրառելու ապացույցներ ներկայացնել

Ռուսաստանի ԱԳ նախարարությունն ԱՄՆ-ին կոչ է արել Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցներ ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որոնք 2015-2016 թվականներին ստացել է ամերիկյան զինվորականների կողմից:

«Չէր խանգարի նաև ծանոթանալ Շայրաթ ավիաբազայում քիմիական զենքի պահեստավորման «անհերքելի» ապացույցներին, որը, իբր, կիրառվել է Խան Շեյխունում ավիահարվածի ժամանակ, և հասկանալ, թե Իդլիբ նահանգում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման դեպքի հետ կապված ինչու է Վաշինգտոնը գործել՝ խախտելով միջազգային իրավունքը»,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը