Գրողների միություն կոչված հիմնարկից ծպտուն չի լսվում
1988-ին ամեն օր հրապարակում էինք ու շատերն ասում էին՝ «Շիրազը հիմա սաղ ըլներ, Ղարաբաղը մերը կլներ»: Իհարկե, չափազանցում էին, բայց մի գրական, մտավորական հեղինակության կարիք էին զգում մարդիկ, որոնց կարծիքով այդ մեկը կարող էր այնպիսի հատո՛ւ խոսք ասել, որ բոլոր գերտերությունները տեղում կչորանային ու Ղարաբաղն էլ կմիանար Հայաստանին: Այսօր, երբ գրեթե ամեն օր զինվորի մահվան բոթ ենք լսում, Գրողների միություն կոչված հիմնարկից ծպտուն չի լսվում: Լավ, հե՛չ մարդկային գութ չունե՞ք, որ գոնե մի բառ արտաբերեք... Թե՞ հայտնի կենտրոնը, որից պարգևներ ու մրցանակներ եք մուրում, վետո է դրել ձեր՝ հայ գրող կոչվածներիդ խոսքի վրա...
Գրողների միություն կոչված հիմնարկից ծպտուն չի լսվում
1988-ին ամեն օր հրապարակում էինք ու շատերն ասում էին՝ «Շիրազը հիմա սաղ ըլներ, Ղարաբաղը մերը կլներ»:
Իհարկե, չափազանցում էին, բայց մի գրական, մտավորական հեղինակության կարիք էին զգում մարդիկ, որոնց կարծիքով այդ մեկը կարող էր այնպիսի հատո՛ւ խոսք ասել, որ բոլոր գերտերությունները տեղում կչորանային ու Ղարաբաղն էլ կմիանար Հայաստանին:
Այսօր, երբ գրեթե ամեն օր զինվորի մահվան բոթ ենք լսում, Գրողների միություն կոչված հիմնարկից ծպտուն չի լսվում:
Լավ, հե՛չ մարդկային գութ չունե՞ք, որ գոնե մի բառ արտաբերեք...
Թե՞ հայտնի կենտրոնը, որից պարգևներ ու մրցանակներ եք մուրում, վետո է դրել ձեր՝ հայ գրող կոչվածներիդ խոսքի վրա...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից