Քաղաքական

29.04.2017 12:15


«ՀՀ իշխանությունները պարտավոր են գործել՝ ելնելով Արցախի ժողովրդի արտահայտած կամքից»

«ՀՀ իշխանությունները պարտավոր են գործել՝ ելնելով Արցախի ժողովրդի արտահայտած կամքից»

Որեւէ մեկն իրավասու չէ Ղարաբաղի փոխարեն որոշել առնվազն երկու հարց՝ կարգավիճակի եւ տարածքային ամբողջականության: «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Արցախի Հանրապետությունն իր խնդիրներն ունի Ադրբեջանի հետ, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների մի մասի օկուպացիայի մասով, եւ դա միայն Լեռնային Ղարաբաղի իշխանությունների լուծելու հարցն է: Ինչ վերաբերում է կարգավիճակին, ապա Արցախի ժողովուրդն այս առումով արդեն երեք անգամ հանրաքվե է անցկացրել՝ մեկը՝ 1991թ.-ի բուն հանրաքվեն, մյուս երկուսը՝ Սահմանադրության ընդունումն եւ փոփոխությունը: Եվ Հայաստանի իշխանությունները պարտավոր են գործել՝ ելնելով Արցախի ժողովրդի արտահայտած կամքից»,- նշել է Շ. Քոչարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը