Աշխարհ

29.04.2017 10:15


Մերկելը հնարավոր է համարում Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հարցով բանակցությունների դադարեցումը

Մերկելը հնարավոր է համարում Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հարցով բանակցությունների դադարեցումը

Թուրքիայում մահապատժի վերականգնումը կարող է վերջ դնել այդ երկրի՝ Եվրամիության հետ անդամակցելու հարցով բանակցություններին։ «Redaktionsnetzwerk Deutschlan»–ի հետ զրույցում նման միտք է հայտնել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը։

Սակայն գերմանացի գործիչը, միևնույն ժամանակ, նշել է, որ ԵՄ–ն ու Թուրքիան չպետք է իրարից երես թեքեն։

Հիշեցնենք՝ Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից հետո այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քանիցս հայտարարել է՝ մտադիր է վերականգնել մահապատիժը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը