Լրահոս

14.12.2010 10:22


Հարձակում են գործել «Հանրապետություն» կուսակցության գրասենյակի վրա

Հարձակում են գործել «Հանրապետություն» կուսակցության գրասենյակի վրա

Վաշինգտոն կատարած գործուղումից վերադառնալուց հետո «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը հայտնաբերել է, որ կողոպտել են կուսակցության՝ Հանրապետության 78, բն 19 հասցեում գտնվող գրասենյակը, կոտրել դռան ապակին ու ներխուժել իր սենյակ։ Գողացել են համակարգչի մոնիթորը, ալեհավաքի կոդազերծող սարքը, դրա հեռակառավարման վահանակները, դարակներում ինչ-որ բան են փնտրել և նույնիսկ խոհանոցից տարել են սուրճը։ Սակայն դարակում դրված 16 հազ. դրամին ձեռք չեն տվել։

Մեկնաբանելով կատարվածը՝ Ա. Զեյնալյանը «7օր»-ին ասել է.

-Բնականաբար, դա ուղղված է «Հանրապետություն» կուսակցության դեմ կամ նաև իմ դեմ՝ որպես հասարակական-քաղաքական գործչի, որպես իրավապաշտպանի, որովհետև դա իմ աշխատասենյակն է, և հիմնական թիրախը եղել է իմ աշխատասենյակը։ Նպատակը դժվարանում եմ ասել՝ որն է, բայց, համենայնդեպս, այն կապված է իմ, մեր գործունեության հետ։

Նա նաև ասել է, որ հաղորդում է տվել գողության մասին, ոստիկանները եղել են կուսակցության գրասենյակում, արձանագրություն են կազմել և վերցրել մատնահետքերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը