Քաղաքական

28.04.2017 19:15


ԵԱՀԿ-ն Տավուշի մարզում դիտարկում է անցկացրել

ԵԱՀԿ-ն Տավուշի մարզում դիտարկում է անցկացրել

Ապրիլի 27-ին, ՀՀ Տավուշի մարզի Կայան բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը:

Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Մարտին Շուստերը: Սահմանային դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկումից առաջ Տավուշի մարզպետարանում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը՝ ԵԱՀԿ ներկայացուցիչների ուշադությունը հրավիրելով հատկապես այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակոցներ է արձակում սահմանամերձ գյուղերի և ճանապարհների ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ներկայացված տվյալների համար` ԵԱՀԿ պաշտոնյաները նշել են, որ դրանք կներառվեն իրենց զեկույցներում:

Այս խորագրի վերջին նյութերը