Որքան ընկնում է Հայաստանի վարկանիշը, որքան թուլանում է մեր տնտեսությունը, որքան աճում է արտագաղթը, այնքան ընտրությունների ժամանակ ավելանում են ՀՀԿ-ի հավաքած տոկոսները, այսինքն՝ վարկանիշը: Սա պարադոքս է, բայց փաստ:
Բոլորս էլ հասկանում ենք՝ այնպես չէ, որ ՀՀ քաղաքացիների ուշքը գնում է ՀՀԿ-ի համար. ընտրության արդյունքները փողի, վարչական ռեսուրսի ու կենտրոնացված ձևով կազմակերպվող ընտրակեղծիքների հետևանք են: Բայց ամեն դեպքում...
Ի դեպ, այս ընտրությունների ժամանակ արձանագրվեցին շատ վտանգավոր երևույթներ:
Ոմանց համար միգուցե ուրախալի է այն, որ, ասենք, Սամվել Ալեքսանյանը Շենգավիթ-Մալաթիայում «խփում» է 40 հազարից ավել քվե կամ Արայիկ Գրիգորյանը նույն սխրանքն է գործում Արարատի մարզում:
Միգուցե Բ26-ում ուրախացել են, որ 4-5 «ռեյտինգային» թեկնածու հավաքել է 150 հազարից ավելի ձայն: Միգուցե այդ թիվը հավաքողներն էլ ուրախացած լինեն, սակայն փաստը շատ տխուր է: Ավելի ճիշտ՝ վտանգավոր:
Փողով ու շրջիկ խմբերով կառուցված քաղաքական ու պետական համակարգը թղթե տնակի պես կարող է փլուզվել արտաքին ամենափոքր հարվածից: Շրջիկ խմբերն ու փողով քվեարկածները պետությանը սպառնացող վտանգի դեպքում հաստատ նույն էնտուզիազմով չեն քվեարկելու ՀՀ-ի օգտին, իսկ «ռեյտինգայիններն» էլ չեն դատարկելու իրենց քսակները հանուն հայրենիքի:
ՀՀԿ ղեկավարը «ռեյտինգային» ընտրակարգով վարձկանների հասարակություն ու վարձկանների թիմ ձևավորեց: Իսկ թե ինչ է լինում պետության հետ, երբ դրանով զբաղվում են վարձկանները, պատմությունը բազմիցս ցույց է տվել:
«Ռեյտինգային» ընտրակարգը և վարձկանների բանակը

Պետրոս Ալեքսանյան