Աշխարհ

27.04.2017 16:10


Թուքիան «խստորեն» դատապարտել է Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը

Թուքիան «խստորեն» դատապարտել է Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դժգոհությամբ է արձագանքել Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը և դրա վերաբերյալ հայտարարություն տարածել: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։

Նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է. «Խստորեն դատապարտում և անընդունելի ենք համարում Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի ընդունած որոշումը»:

Պաշտոնական Անկարան մտահոգիչ է համարել նաև Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հղած ցավակցական ուղերձը:

Ըստ թուրքական կողմի` ուղերձում կան իրարամերժ մտքեր.

«Զեմանը մի կողմից ասում է, որ քաղաքական գործիչները չպետք է պատմական իրադարձություններն օգտագործեն ի շահ իրենց, դրանք առաջին հերթին պիտի ուսումնասիրեն ու գնահատեն հենց պատմաբանները: Բայց մյուս կողմից 1915-ի դեպքերի վերաբերյալ գնահատականներ է տվել»:

Տեղեկացվում է նաև, որ Անկարայում Չեխիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն, որտեղ նրան փոխանցվել է թուրքական կողմի անհամաձայնությունը վերոնշյալ բանաձևի կապակցությամբ:

Աղբյուրը հիշեցնում է՝ ապրիլի 25-ի երեկոյան Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը բանաձև է ընդունել, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Այս խորագրի վերջին նյութերը