Տնտեսական

27.04.2017 15:45


Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ 2016թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ որոշման նախագծին

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ 2016թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ որոշման նախագծին

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծին: Նախագծով ՀՀ 2016թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով` 1,171,107,264.8 հազար ՀՀ դրամ է, ծախսերի գծով` 1,449,063,604.1 հազար ՀՀ դրամ, բյուջեի դեֆիցիտը` 277,956,339.3 հազար ՀՀ դրամ:
Գործադիրն ընդունել է նաև «ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2016թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվության մասին» որոշում:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ հաշվետվության համաձայն՝ ընդhանուր առմամբ 2016թ. տեսչությունն իրականացրել և ամփոփել է թվով 22 ստուգում: Անցյալ տարի կատարված ստուգումներով արձանագրվել են 3,225.7 մլն ՀՀ դրամի խախտման փաստեր, որից 2016թ. ծրագրի շրջանակում կատարված թվով 4 ստուգումներով 768.1 մլն ՀՀ դրամ, ՀՀ իրավապահ մարմինների պահանջով կատարված թվով 11 ստուգումներով` 31.1 մլն ՀՀ դրամ, իսկ ՀՀ վարչապետի հանձնարարականներով կատարված թվով 7 ստուգումներով` 2,426.5 մլն ՀՀ դրամ:

2016թ. կատարված ստուգումներով արձանագրված գումարներից տարվա ընթացքում վերականգնվել և վերաձևակերպվել է ընդամենը 203,2 մլն ՀՀ դրամը, որից 30.1 մլն ՀՀ դրամը վերականգնվել է ՀՀ պետբյուջե, 1.4 մլն ՀՀ դրամը վերականգնվել է աշխատանքով, 85.2 մլն ՀՀ. դրամի չափով պակասեցվել է բյուջետային ֆինանսավորումը, իսկ մնացած 86.5 մլն ՀՀ դրամը վերականգնվել է կազմակերպությունների հաշվին կամ հաշվառումով վերաձևակերպվել է:
Կառավարությունն ի գիտություն է ընդունել նաև «Պետական գույքի կառավարման 2015-2017թթ. ծրագրի կատարման 2016թ. հաշվետվությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը