Քաղաքական

27.04.2017 12:04


Ֆրանսիան մտադիր է Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպել

Ֆրանսիան մտադիր է Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպել

Փարիզը պատրաստ է ամենաբաձր մակարդակով կազմակերպել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հանդիպում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ Կոնտինենտալ Եվրոպայի հարցերով վարչության ղեկավար Ֆլորանս Մանժենը՝ Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Հալաֆ Հալաֆովի հետ միջգերատեսչական խորհրդակցությունների ժամանակ Բաքվում: Հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունն՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը հղումով:

«Ֆրանսիան պատրաստ է իր ներդրումն ունենալ հակամարտող կողմերի միջև բանակցությունների վերսկսման հարցում և դրա հետ կապված առաջարկել գագաթաժողով անցկացնել», - ասել է Մանժենը:

Նա ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ֆրանսիայի համար առաջնահերթություն է անվանել և նշել, որ այդ հարցը գտնվում է պաշտոնական Փարիզի օրակարգում:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան հետամուտ է իր ստանձնած պարտավորություններին», -ասել է նա:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը