Աշխարհ

27.04.2017 10:25


Իսրայելն ավիահարված է հասցրել «Հըզբոլլահի» պահեստին Դամասկոսի մերձակայքում

Իսրայելն ավիահարված է հասցրել «Հըզբոլլահի» պահեստին Դամասկոսի մերձակայքում

Իսրայելի ՌՕՈւ–ն ավիահարված է հասցրել Դամասկոսի օդանավակայանի մերձակայքում «Հըզբոլլահի» պահեստին։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ տարածաշրջանի հետախուզական ծառայություններին հղումով։

Ներկայումս Իսրայելի և Սիրիայի իշխանությունների կողմից պաշտոնական մեկնաբանություններ չկան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դամասկոսի մերձակայքում հուժկու պայթյուն է որոտացել։ Դրանից հետո «Al Manar» հեռուստաալիքը հաղորդեց, որ դա կարող էր Իսրայելի ՌՕՈւ–ի հարվածի արդյունքում լինել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը